տուն Քաղաքական Միջազգային Կանադայի հատուկ ծառայությունները գաղտնի տեղեկություններ են տրամադրել ԱՄՆ-ին՝ նրան անհասանելի երկրներից

Կանադայի հատուկ ծառայությունները գաղտնի տեղեկություններ են տրամադրել ԱՄՆ-ին՝ նրան անհասանելի երկրներից

163
0

276659

Կանադայի էլեկտրոնային հետախուզման գերատեսչությունը՝ Կապի անվտանգության ծառայությունը, օգնել է ամերիկացի գործընկերներին՝ իրականացնել գաղտնալսումներ աշխարհի մոտ 20 երկրներում, որոնց նկատմամբ եղել է առավել մեծ հետաքրքրություն։ Այս մասին հաղորդում է կանադական СBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով ամերիկացի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթին։

Հեռուստաալիքը տեղեկացրել է, որ իրենք չեն հրապարակել 4 էջանոց գաղտնի փաստաթղթի ամբողջ բովանդակությունը՝ անվտանգության նկատառումներով։ Ամերիկայի ազգային անվտանգության գործակալության խնդրանքով կանադացի գործընկերներն այլ երկրներում ստեղծել են տեղեկությունների հավաքագրման գաղտնի կետեր, ինչը թույլ է տվել ստանալ այնպիսի տվյալներ, որոնք անհասանելի են ամերիկյան հատուկ ծառայությունների համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here