Ապրիլն ու մայիսը լավագույն ժամանակն է Լանադայի ափերի մոտ` Լաբրադոր թերակղզում և Նյուֆաունդլենդ կղզում դիտելու հսկա սառցաբեկորներ, որոնք Հյուսիսային բևեռից մոտենում են Կանադայի ափերին:
Սառցուղին, որում սառցաբեկորները «հերթ են կազմում», ունի մի քանի հազար կիլոմետր երկարություն: Սովորաբար զբոսաշրջիկները հավաքվում են Կանադայի ափերի մոտ կամ վարձում են նավակներ` դրանց մոտենալու համար:
Սառույցների մեծ մասն ունեն 10 հազար տարվա պատմություն, դրանք տարբեր չափերի և ձևերի են: