տուն Քաղաքական Միջազգային Կայծակի հարվածից Արգենտինայում երեք մարդ է մահացել

Կայծակի հարվածից Արգենտինայում երեք մարդ է մահացել

231
0

17271_original

Երեք մարդ է զոհվել և 15-ը վիրավորվել կայծակի հարվածից արգենտինական լողափերից մեկում։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը՝ հղում կատարելով տեղի մամուլին։ Դեպքը տեղի է ունեցել հանգստավայր Վիլյա Հեսելում, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին։ Կայծակի հարվածից երեքն էլ մահացել են տեղում, ևս երկու հոգի գտնվում է ծանր վիճակում։

Հարավային կիսագնդում, ուր ամառ է, արձակուրդների սեզոն է, և բազմաթիվ մարդիկ հանգիստն անցկացնում են լողափերում։ Ընդ որում, Հարավային կիսագնդում հաստատվել են աննախադեպ շոգեր, և մասնագետները կայծակնային ակտիվությունը կապում են նաև այդ հանգամանքի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here