տուն Տնտեսական Կայացել է կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

Կայացել է կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

84
0

757161

Ապրիլի 14-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական գանձապետական կարճաժամկետ AMGT39121155 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այս մասին ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 232 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 120 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 112 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 471 302 666 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված և սահմանային եկամտաբերությունները 8 տոկոս են:

Աճուրդին մասնակցել են 3 գործակալ և գանձապետական պահառուն: