տուն Լուրեր Կայազորային հոսպիտալում տեղի ունեցած միադեպի վերաբերյալ այլևս տեղեկություն չի տրամադրվի.ՊՆ մամլո խոսնակ

Կայազորային հոսպիտալում տեղի ունեցած միադեպի վերաբերյալ այլևս տեղեկություն չի տրամադրվի.ՊՆ մամլո խոսնակ

378
0

Artsrun

Կայազորային կլինիկական հոսպիտալում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՊՆ-ն հրաժարվում է նոր տեղեկատվություն տրամադրել։ Araratnews.am-ի թղթակցի հարցին, թե փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց. «Այս զինծառայողների կարգավիճակը և նրանց հոգեկան վիճակը այնպիսին չէ, որի մասին պետք է այսքան բարձրաձայնել»: «Բացի այդ, միջադեպը ոչ մի ծանր հետևանք չի ունեցել, և փառք Աստծու, զոհեր չկան,  հետևաբար նման միջադեպերը  ՊՆ-ն չի մեկնաբանում»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը:Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ի երեկոյան, կայազորային կլինիկական հոսպիտալից երկու զինվորներ, որոնք գտնվել են ստացիոնար բուժման մեջ, վիճաբանություն են սկսել նույն բաժանմունքի զինվորների հետ, ինչը վերաճել է ծեծկռտուքի: Նրանք հարձակվել էին նաև հերթապահ բժշկի վրա, այնուհետև՝ դիմել փախուստի, որից հետո ևս երկու զինծառայող դիմել էին փախուստի: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, չորս զինծառայողներն էլ ետ են վերադարձվել, նրանք  հոգեբուժական բաժանմունքից են եղել:

Էմմա Պալյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here