տուն Լուրեր Բլոգ Կամ հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին, կամ էլ պարզապես Տարոն Մարգարյանը...

Կամ հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին, կամ էլ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է. Հայկ Մարության

256
0

hayk-marut

 

Դերասան Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Տարոն Մարգարյանն ասել է.«Թող շատերը հիշեն 90-ական թթ. սկիզբը, երբ տրանսպորտի լուրջ խնդիր կար: Ես երբևիցե չեմ ուզենա, որ մենք անցնենք այդ վիճակին»:

 

Ցավում եմ, որ Երևանի քաղաքապետը համեմատում է այսօրվա Հայաստանը նորաստեղծ և պատերազմի մեջ գտնվող Հայաստանի հետ: Այսպիսով նա մեծ հարվածի տակ է դնում իր կուսակիցներին և կառավարությանը, ուղղակիորեն ասելով, որ նրանք Հայաստանը հասցրել են նման վիճակի: Ասեմ ավելին, անելով այս հայտարարությունը, նա իրեն դրել է շատ անհարմար դրության մեջ: Դուրս է գալիսˋ եթե մենք հասել ենք 90-ականներին պատերազմող Հայաստանի տնտեսական վիճակին, ապա դրան երկու բացատրություն կա.Կամ հանրապետական կուսակցությունը պատերազմ է հայտարարել ժողովրդին կամ էլ պարզապես Տարոն Մարգարյանը վատ մենեջեր է:

 

Հ.Գ Քաղաքակիրթ աշխարհում քաղաքային տրանսպորը շահույթ չբերող կամ անգամ վնասով աշխատող կառույց է, որը մշտական պետական սուբսիդավորման կարիք ունի: Եվ պատկերացրեք այլ քաղաքների քաղաքապետները կարողանում են գտնել այդ միջոցները և ապահովել տրանսպորտի հասանելիությունը բոլոր բնակիչների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here