տուն Քաղաքական Կամո Վարդանյանը՝ Արցախի Հանրապետության ՊԲ շտաբի պետ

Կամո Վարդանյանը՝ Արցախի Հանրապետության ՊԲ շտաբի պետ

222
0

Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի լրատվական ծառայությունը: Նա այդ պաշտոնը զբաղեցրել էր նաև 2012-2017թթ.:

Նա պաշտոնին փոխարինել է գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին, որը փետրվարի վերջին նշանակվել էր ՊԲ հրամանատար։

Գեներալ-մայորը 2020 թվականի հունվարին նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ։ Այս մասին փոխանցում է Ռազմ. Info-ն: