Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ասել է, որ ինքը տեղյակ չէ, թե ձուլարանից ո՞ւր է անհետացել Անաստաս Միկոյանի արձանը։ «Ի՞նչ անհետանալ, ես տեղյակ չեմ»,- նշել է փոխքաղաքապետը: Լրագրողների մյուս հարցերին, մասնավորապես, որ դեռևս չկա հստակ նախագիծ, բայց արձանն արդեն ձուլարանում է, Կամո Արեյանը տվել է խուսափողական պատասխան` ասելով «չգիտեմ»: Լրագրողների մյուս հարցերին փոխքաղաքապետը չի պատասխանել: