Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ և լրատվամիջոցների համար փակ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված է եղել 4 հարց` Հայաստանի Հանրապետությունում ստեղծված ռազմական իրավիճակի գնահատում, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից բխող Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի ներկայացում, «Արձագանք 2013 » մարզումների կապակցությամբ վարչապետի հանձնարարականների ներկայացում և «Արձագանք 2013 » մարզումների շրջանակներում Հանրապետությունում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակից բխող զեկուցումներ:
Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներ «Արձագանք 2013» հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում ՀՀ կառավարության անդամներն առաջարկություններ են ներկայացրել վարչապետին՝ հնարավոր սպառնալիքների չեզոքացմանն ու հանրապետության պաշտպանության նախապատրաստմանն ուղղված քայլերի վերաբերյալ: