տուն Սպորտ Կամերունցի ֆուտբոլիստներն իրենց հետ Բրազիլիա են բերել մարմնավաճառների

Կամերունցի ֆուտբոլիստներն իրենց հետ Բրազիլիա են բերել մարմնավաճառների

81
0

Cameroons-national-soccer-team-coach-Volker-Finke-3R-talks-to-players-during-a-training-session-in-the-Austrian-village-of-Walchsee-May-23-2014

Կամերունի հավաքականի որոշ ֆուտբոլիստներ, ինչպես նաև այդ երկրի ֆուտբոլային պատվիրակության ներկայացուցիչներ, Բրազիլիա են ժամանել թեթևաբարո կանանց ուղեկցությամբ։ Այս մասին հաղորդում են բրազիլական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Կամերունի պատվիրակությունում իրենց աղբյուրներին։

Առաջին անգամը չէ, որ Կամերունը դիմում է նման քայլի։ «Աղջիկներն օգնում են նրանց լավ նախապատրաստվել խաղերին։ Ֆուտբոլիստները մարմնավաճառներ չեն պատվիրել Բրազիլիայում, քանի որ չգիտեն տեղի լեզուն», — ասել է աղբյուրը։

Սակայն, ինչպես ցույց են տալիս Կամերունի հավաքականի արդյունքները, այդ կանայք առայժմ որևէ օգուտ չեն բերել թիմին։ Կամերունը 0։1 հաշվով զիջել է Մեքսիկային, 0։4 հաշվով՝ Խորվաթիային։ Վերջին խաղում կամերունցիները քննություն են հանձնելու տանտերերին։