Շնորհակալություն մեր հերոս բուժաշխատողներին
?Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ներկայացնում է առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։
?Համերգին փոքր կազմերով հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը՝ իրենց խոնարհումը բերելով այս օրերին բազում կյանքերի համար պայքար մղող բուժաշխատողներին։