Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում` տեղի պետական համալսարանի հարևանությամբ այսօր երեք ռումբ է պայթել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ: Այս մասին հաղորդում է Al-Jazeera-ն: Նշվում է, որ սպանվածներից մեկը ոստիկանության գեներալ է: Եվս 7 հոգի ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ականները տեղադրած են եղել երկու պահակակետերի միջև` ուսանողների կողմից ավանդաբար տեղի ունեցող ցույցերի տեղի հարևանությամբ: Պայթյունները գրանցվել են Ճարտարագիտական ֆակուլտետի հարևանությամբ ուսանողների և ոստիկանության միջև բախման ժամանակ:
Ներկայում այս վայրը շրջապատված է, ոստիկանությունը փնտրում է նոր ականներ: