Կալիֆոռնիացի թոշակառուն դիմել է Powerball վիճակախաղի կազմակերպիչներին՝ հայտնելով, որ հենց ինքն է փետրվարին խաղարկված 425 մլն դոլար արժողությամբ ջեքփոթի հաղթողը։ Այս մասին հայտնում են վիճակախաղի կազմակերպիչները։
Ռեյմոնդ Բաքթսթոնը ներկայացել է վիճակախաղի Սաքրամենտոյի գրասենյակ, ուր հայտնել է, որ ցանկանում է գումարը ստանալ միանգամից։ Այսպիսով, հաշվի առննելով հարկերը՝ նա ստացել է 242.2 մլն դոլար։ Հաղթողն ասել է, որ Կալիֆոռնիայի Միլփիթաս քաղաքում կանգ է առել բենզալցակայանում, որտեղից էլ գնել է հաղթող տոմսը։ Մինչ բենզալցակայանին խանութը լքելը, թոշակառուն որոշել է գնել այդ տոմսը, քանի որ ջեքփոթը շատ մեծ է եղել։
«Երբ իմացա գումարի մասին, մեկ ժամ չէի կարողանում տեղիցս շարժվել, կանգնած էի համակարգչի էկրանի առաջ՝ անընդհատ ստուգելով դուրս եկած թվերը, չէի հավատում աչքերիս», — խոստովանել է թոշակառուն։
Տեղեկացնենք, որ Powerball վիճակախաղը անցկացվում է 43 նահանգներում։ Հաղթում է նա, ով ճիշտ կգուշակի 5 և ավելի սպիտակ թվեր և մեկ կարմիր։ Կանոնների համաձայն՝ հաղթողը գումարը կարող է սստանալ միանգամից, այդ դեպքում հարկերը շատ բարձր են, կամ մաս-մաս երեսուն տարվա ընթացքում։