Կալիֆոռնիայի Քեմփ Պենդլթոն ռազմական բազայի տարածքից տարհանվել է ավելի քան 40 հազար մարդ։ Տարհանման պատճառը շատ արագ տարածվող հրդեհն է, որը պայմանավորված է չոր եղանակով։ Այս մասին հաղորդում է տեղական KTLA հեռուստաալիքը։
Նույն աղբյուրի համաձայն՝ հրշեջներն առայժմ չեն կարողանում մեկուսացնել արագ տարածվող կրակը Սան Դիեգո քաղաքում և նրա մերձաակայքում, չնայած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ավիացիա և 1.8 հազար մարդ։