Կալիֆոռնիայի ջրերում հայտնաբերվել է հսկայական, ավելի քան 18 ոտնաչափի (մոտ 5 մետր) հասնող ծովատառեխ: Հսկա օձանման ձկանը ջրից դուրս են բերել 15 հոգու համատեղ ջանքերով:
Հսկա ծովատառեխին հայտնաբերել է Ծովային գիտությունների հրահանգիչ Ջասմին Սանտանան: Ստորջրյա լողով զբաղվելու ժամանակ նա հայտնաբերել է հսկա ձկանը:
Ծովատառեխները սովորաբար լողում են մոտ 3000 ոտնաչափ (900 մետր) խորության վրա, այդ պատճառով դրանց հետ հանդիպումը խիստ հազվադեպ է: Նույն պատճառվ այս ձկնատեսակները բավարար ուսումնասիրված չեն:
Ըստ մասնագետների՝ ծովատառեխը մահացել է բնական մահով: