տուն Քաղաքական Միջազգային Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

Կալիֆոռնիայի սենատը ճանաչել է Արցախի անկախությունը

116
0

2c5a53cdd4b8ec504dc8bd0301de11ac

Կալիֆոռնիայի նահանգային Սենատը երեկ, հետեւելով նահանգային խորհրդարանի օրինակին, ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին հաղորդում է Asbarez-ը։

Սենատը փաստորեն վավերացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը եւ Արցախի ժողովուրդի ինքնորոշման իրավունքը ճանչող AJR-32 բանաձևը:

Կալիֆոռնիայի նահանգային Սենատը նաև որոշել է իր բանաձևն ուղարկել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսին և նախագահին՝ դիմելով նրանց, որպեսզի նրանք նույնպես իրենց կողմից նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և նրա ժողովրդավարական իղձերի իրականացման ջանքերին։

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանը մայիսի 8-ին վավերացրել է նման բանաձև։