Կալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել մարզում, քանի որ այստեղ հաստատվել է աննախադեպ շոգ եղանակ, ինչը դարձել է երաշտի և անտառային հրդեհների պատճառ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նման երաշտն աննախադեպ է Կալիֆոռնիայի համար օդերևութաբանական դիտարկումների պատմության ընթացքում։ Սյերա Նևադայի սարերի ձյունն այսօր կազմում է սովորականի ընդամենը 20 տոկոսը։ Այս լեռներից են սնվում տարածաշրջանի շատ գետեր։ Լոս Անջելեսի մերձակայքում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնց դեմ պայքարում է շուրջ 1000 հրշեջ։
Երաշտը զգալի վնաս է հասցրել Կալիֆոռնիայի տնտեսությանը, քանի որ նահանգը չի կարողանա արտադրել մրգերի և բանջարեղենի նույնիսկ կեսը։