տուն Լուրեր Կալանավոր ազատամարտիկը դիմում է նախագահին

Կալանավոր ազատամարտիկը դիմում է նախագահին

84
0

155

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին
Ազատազրկման մեջ գտնվող ազատամարտիկից

Պարոն Նախագահ խոսում եք ցեղասպանությունից, հայրենասիրությունից ու Դուք էլ Գերագույն գլխավոր հրամանատարն եք:19 օրից լրանում է Հայոց ցեղասպանության 99-ամյակը, Հայաստանիˋ ներառյալ Արցախի սահմանները լարված են, ադրբեջանցի թուրքն ամեն օր կրակահերթի տակ է պահում մեզ, երկու օրը մեկ Հայ զինվոր է սպանվում: Քեսաբում պատերազմ է, իսկ դու՝ պարոն Նախագահ, մեզˋ ազատամարտիկներիս լցրել ես բերդերն ու գաղութները, իսկ մեր հայրենակիցներին կրակում ենˋ պաշտպանող չկա:
Ստեղծել ես «անկախ հանձնաժողով», որ իբր զբաղվի դատապարտյալների պայմանական ազատ արձակման հարցերով, սակայն այդ հանձնաժողովը չգիտես ինչու՞ բոլորին մերժում է:
Դուք «խելացի» եք, եկեք հաշվարկ անենք «խելացի» արդարադատության նախարարի հետ: 1 դատապարտյալի վրա ծախսում եք ամսական 130.000 դրամ, մեկ տարվա մեջ կազմում է 2.000.000 դրամ: Կալանավայրերում կա 5-6.000 կալանավոր: Ծախսվող գումարն ընդհանուր ահռելի թվեր է կազմում:
Պարոն նախագահ, ես մի առաջարկ ունեմ քեզ:Կալանավայրերում շատ են իմ պես մարդիկ, ովքեր պատրաստ են նորից զենք վերցնել ու պայքարել հայրենիքի ու հայության շահերի համար: Զինեք մեզ, ուղարկեք Քեսաբ, կամ նորից Արցախˋ ծառայելու հայրենիքին:
Թե՞ դա ձեռնտու չէ, դատապարտյալների վիճակի բարելավման անվան տակ շատ գումար է գալիս գրպաններդ:
Պարոն Նախագահ, մարդկանց լցնում եք բանտերն ու սարքում եք գել ու գազան, սարքում եք զոմբի:
Մտածեք մարդկանց հայրենասիրությունը ճիշտ ուղով ուղղորդելու մասին:
Ես պատրաստ եմ:
Հարգանքներով՝ ազատազրկված ազատամարտիկ