2014 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների աշխատողների աշխատավարձերը հունվարի մեկից բարձրացնել 10 տոկոսով: Այսօր Ազգային ժողովում այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Այսօր օրական 4000 դրամ է ծախսվում մեկ կալանավորի վրա: Դրա մեջ մտնում են բոլոր ծախսերը, ինչպես նախորդ տարի էր»,- ասել է նա:
Նա նշել է, որ համաներման կիրառումից հետո քրեակատարողական հիմնարկներում արդեն գերբեռնվածության խնդիր չկա: Այսօր ՔՀԿ-ներում մահճակալների թիվը 4100 է:
«Քրեակատարողական հիմնարկների համակարգի օպտիմալացման արդյունքում, աշխատողների թիվը 25-30 տոկոսով կկրճատվի»,- ասել է նա:
Էմմա Պալյան