տուն Քաղաքական Միջազգային Կաթողիկոս Իլյան օրհնեց ընտրություններում հաղթանակ տանող Գեորգի Մարգվելաշվիլուն

Կաթողիկոս Իլյան օրհնեց ընտրություններում հաղթանակ տանող Գեորգի Մարգվելաշվիլուն

213
0

новый коллаж

Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք կաթողիկոս Իլյա Երկրորդն ընդունել է Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլում վստահ հաղթանակ տոնող Գեորգի Մարգվելաշվիլուն, ով կաթողիկոսի մոտ է ժամանել ընտանիքի հետ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից կարճ ժամանակ անց։

Կաթողիկոսն օրհնել է Մարգվելաշվիլուն և նրան նվիրել առաքյալ Եղիայի սրբապատկերը։ «Կյանքի ամենադժվարին պահերին, իսկ հաղթանակը նույնպես դժվարին պահ է, ես միշտ հնարավորություն եմ ունեցել շփվելու Նորին սուրբ օծության հետ։ Ուրախ եմ, որ այսօր ևս մեկ հնարավորություն ունեմ հանդիպելու նրան», — ասել է Մարգվելաշվիլին։

Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով՝ Մարգվելաշվիլին վստահ հաղթանակ է տանում՝ հավաքելով ձայների 66%-ը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here