տուն Տնտեսական Կաթի փոխարեն թան՝ «Բոնիլատի» տարաներում

Կաթի փոխարեն թան՝ «Բոնիլատի» տարաներում

232
0

slideslide_thumb

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ)  ներկայացուցիչը դիմել է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ  գնել է «Բոնիլատ» ընկերության կողմից արտադրված 1 լիտրանոց շշով ապրանք, որի վրա գրված է եղել՝ «100% pasteurized milk»՝ պաստերացված կաթ, սակայն հետագայում պարզվել է, որ շշի մեջ ոչ թե կաթ է, այլ՝ թան: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ հարուցելուց հետո  «Բոնիլատ» ընկերությունը հայտնել է, որ թան ապրանքատեսակի պիտակի վրա առկա գրառումները ճշգրտվել են, և ներկայացրել է ապրանքատեսակի նոր՝ փոփոխված պիտակի օրինակը:

ՏՄՊՊՀ այսօրվա նիստում որոշվեց, որ «Բոնիլատ» ընկերության վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, քանի որ օրենքի պահանջին համապատասխան, արտադրողը  պարտավոր է լիարժեք և պատշաճ տեղեկատվություն տրամադրել սպառողին՝ վաճառվող ապրանքատեսակի վերաբերյալ: Ընկերությունը տուգանվեց հասույթի 1%-ի չափով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here