տուն Քաղաքական Միջազգային Կազմվածքին հետևող պատանիներն ավելի են հակված ալկոհոլիզմի և թմրամոլության

Կազմվածքին հետևող պատանիներն ավելի են հակված ալկոհոլիզմի և թմրամոլության

245
0

url

Երիտասարդները, ովքեր հոգ են տանում իրենց քաշի համար և հետևում արտաքին տեսքին, դիմելով ոչ անվտանգ դեղամիջոցների, հաճախ դառնում են հարբեցող և տառապում են ընկճախտով։ Այս մասին եզրակացրել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Pediatrics ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է մոտ 5.5 հազար արական սեռի պատանի։ Բոստոնի երեխաների սննդի հոսպիտալի հետազոտողները պարզել են, որ դեռահասների մոտ 18%-ը շատ են մտահոգվում իրենց արտաքին տեսքի և ֆիզիկական վիճակի համար։ Հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց ավելի շատ հետաքրքրում է մկանային կազմվածքը, քան բարետեսությունը։ Դրա համար նրանց մի մասն ընդունում է հավելանյութեր, ինչպիսիք են զանազան հորմոններն ու ստերեոիդները։ Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ հավելանյութեր ընդունողները երկու անգամ ավելի հաճախ էին տառապում ալկոհոլից կամ թմրանյութերից։ Իսկ գիրության դեմ պայքարողներն ավելի հակված են ընկճախտի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here