տուն Հասարակություն Իրավական Կադրային փոփոխություններ՝ ՃՈ-ում

Կադրային փոփոխություններ՝ ՃՈ-ում

334
0

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը: