Ըստ «Փաստ» լրատվականի ունեցած հավաստի տեղեկությունների` մոտ ժամանակներս լուրջ կադրային փոփոխություններ են տեղի ունենալու քաղաքաշինության, սփյուռքի, կապի և տրանսպորտի, մշակույթի, էկոնոմիկայի նախարարությունների, ինչպես նաև կառավարության աշխատակազմի ղեկավար անձնակազմերում։
Այդ փոփոխություններն ընդգրկելու են փոխնախարարների, աշխատակազմերի ղեկավարների, նրանց տեղակալների, վարչությունների պետերի պաշտոնները։
Փոփոխությունների հիմնական մասը տեղի կունենա տոներից անմիջապես հետո՝ կառավարության առաջիկա նիստերի ժամանակ, քանի որ մի շարք պաշտոնների նշանակում և ազատում է ՀՀ կառավրությունը։ Մնացած նշանակումները, ազատումները և պաշտոնից պաշտոն տեղափոխությունները տեղի կունենան ՀՀ վարչապետի Տիգրան Սարգսյանի որոշումներով։