Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի որդին ներողություն է խնդրել, որ Լիբիայից և նրա ժողովրդից, որ պատճառել է բազում վնասներ։
Լիբիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ, որում Սաադի Կադաֆին դիմում է Լիբիայի ժողովրդին։ «Ես ներողություն եմ խնդրում լիբիացիներից, Լիբիայի կառավարությունում իմ թանկագին եղբայրներից այն ամեն չարիքի համար, որը ես նրանց պատճառել եմ, Լիբիայի անվտանգության և կայունության խախտման համար», — ասել է նա բանտից։
Սաադին հոր իշխանության տապալումից մեկ ամիս առաջ լքել էր Լիբիայի տարածքը։ Մարտի սկզբին Նիգերի իշխանությունները Սաադիին արտահանձնել էին Լիբիային։ Այդ երկրի նախկին առաջնորդի որդին մեղադրվում է սպանությունների և քաղաքացիական պատերազմի ժամանակ այլ հանցագործություններ կատարելու մեջ։