տուն Քաղաքական Միջազգային Կադաֆիի այրին պահանջել է ցույց տալ ամուսնու գերեզմանը

Կադաֆիի այրին պահանջել է ցույց տալ ամուսնու գերեզմանը

306
0

url

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի կինը՝ Սաֆիան, պահանջել է ցույց տալ իր ամուսնու հուղարկավորության վայրը։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Հիշեցնենք, որ Կադաֆին ձերբակալվել էր 2011 թվականի հոկտեմբերին և սպանվել ձերբակալություից րոպեներ անց։ Մեկ օր հետո նրան հուղարկավորել էին անհայտ վայրում, քանի որ նոր իշխանությունները չէին ցանկացել, որպեսզի նրա գերեզմանը դառնա ուխտագնացության տեղ։

Սաֆիան նաև դիմել է Աֆրիկյան Միությանն՝ ամուսնու սպանության հանգամանքները քննելու համար․ «Պահանջում եմ մարդու իրավուքնների բոլոր միջազգային կազմակերպություններից կապ հաստատել իմ որդու՝ Սեյֆ Ալ-Իսլամի հետ, ով  ձերբակալության օրից մեկուսացված է մեր ընտանիքի բոլոր անդամներից, հաշվի առնելով, որ նա մեղավոր չէ առաջ քաշված մեղադրանքի և ոչ մի կետով», — գրել է Սաֆիան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here