տուն Հասարակություն Ծուխ՝ Սունդուկյանի անվան թատրոնի տանիքում

Ծուխ՝ Սունդուկյանի անվան թատրոնի տանիքում

295
0

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 08:05-ին, 911 ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքում ծուխ է նկատվում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Պարզվել է, որ Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կաթսայատան խողովակից դուրս եկող ծուխը թողել է հրդեհի տպավորություն: