Գերմանիայի Հայոց թեմի կողմից Քյոլն քաղաքում կազմակերպված միջոցառման ժամանակ մեծ էկրանին ցուցադրված քարտեզն իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։
Բանն այն է, որ քարտեզի վրա Հայաստանը ներկայացվել է պատմական Հայաստանի սահմաններով, որը ներառում է ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները: Այս մասին ermenihaber.am-ը։
Թուրքական աղբյուրի զայրույթն է առաջացրել այն փաստը, որ գերմանացի քաղաքական շրջանակները որևէ մեկնաբանություն չեն արել այդ քարտեզի վերաբերյալ։
Շեշտվում է, որ քարտեզը մեծ դժգոհություն է առաջացրել վիրտուալ տիրույթում՝ թուրք օգտատերերի շրջանակներում։
Նշենք, որ քարտեզում Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը նույնպես ներառվել է Հայաստանի սահմանների մեջ։