տուն Հասարակություն Ծնվել է Բեմբին (տեսանյութ)

Ծնվել է Բեմբին (տեսանյութ)

237
0

Երևանի կենդանաբանական այգում մայիսի 19-ին ծնվել է պտավոր եղջերուի առաջին ձագուկը՝ Բեմբին։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի կենդանաբանական այգու ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

«Ընդհանուր առմամբ այս տարի արդեն ծնվել է 12 կենդանի՝ 1 շոտլանդական պոնի, 9 հայկական մուֆլոն, 1 բեզոարյան այծ և այսօր էլ 1 պտավոր եղջերու։ Այժմ ծնի շրջան է սմբակավոր կենդանիների մոտ և այդ նույն կենդանիներից դեռ սպասում ենք նոր ծիներ։ Թռչուններից էլ ծնվել են կաքավներ, փասիանների մի քանի տեսակ, սակայն դրանք այժմ պահվում են հատուկ վայրում։ Որոշ թռչունների ձվերի մեծ մասն էլ դրված է ինկուբատորում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է գլխավոր կենդանաբույծ Աննա Ասատուրյանը:

Հիշեցնենք, որ արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ կենդանաբանական այգի անձանց մուտքը թույլատրվում է բացառապես անհատական պաշտպանության միջոցներով՝ դիմակով և ձեռնոցներով։ Մուտքի մոտ առկա են բավարար թվով ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչներ։ Իրականացվում է տարածք մուտք գործող անձանց ջերմաչափում։

Ելնելով անվտանգության նկատառումներից՝ այգու ներսում ակռա են սահմանափակումներ։