տուն Հասարակություն Ծնվել եմ ապրելու համար. Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ

Ծնվել եմ ապրելու համար. Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ

122
0

ՌԴ Չելյաբինսկ քաղաքում «Ծնվել եմ ապրելու համար» տեղաշարժման խնդիրներ ունեցող կանանց գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Գոհար Նավասարդյանն անցել է եզրափակիչ փուլ՝ արժանանալով «Սպորտի թագուհի» անվանակարգին։ Միջազգային ամենամյա այս մրցույթն իրականացվում է Մարդու իրավունքների պաշտպանների ազգային հաստատությունների աջակցությամբ:

Մեր հայրենակցի այս ձեռքբերումը անձնական պայքարի, կյանքում հաջողության հասնելու և արժանապատիվ ապրելու վառ օրինակ է. այն պետք է վարակիչ լինի բոլորի համար:

Հաշմանդամություն ունեցող մարդկանց ներուժի գնահատումը և նրանց կարողությունների բացահայտումն ու զարգացմանը նպաստելը պետք է լինեն յուրաքանչյուրիս խնդիրը:

Պաշտպանի աշխատակազմում պատրաստված տեսանյութում 29-ամյա գեղեցկուհին պատմում է իր ակտիվ առօրյայի և երազանքների մասին. անվասայլակը նրան չի խանգարում ապրել լիարժեք կյանքով, ավտոմեքենա վարել, աշխատել, զբաղվել սպորտով, մասնակցել տարբեր բեմականացումների, մրցույթների:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here