Կորոնավիրուսի հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի մասին քննարկում տեղի ունեցավ ԱԺ-ում:
Հավաքվել էին մարզադպրոցների տնօրեններ: Ներածական մասում տնօրենները ներկայացրեցին դպրոցներում առաջացած խնդիրները:
Գեղարվետական մարմնամարզության մարզաձևի կազմակերպման համար խնդիր կա. նրանք օգտվում են հանրակրթական դպրոցի մարզասրահից:
Այս մասին հայտնեց Երևանի Կենտրոնի համալիր մարզադպրոցի տնօրեն Բելլա Ղազարյանը:
Տնօրենն ասաց, որ հիմնական խնդիրը փոքր խմբերի մոտ անվտանգության կանոնների պահպանման դժվարություններն են:
Տնօրենը նշեց նաև, որ ծնողների մի մասը, վիրուսով պայմանվորված, չեն ուզում, որպեսզի երեխաները հաճախեն մարզումներին: Տնօրենը հիշեցրեց, որ այս մարզաձևի պարագայում կկարողանան սոցիալական հեռավորություն պահպանել:
Հայկ Մագոյան