տուն Հասարակություն Առողջապահություն Ծխող մարդիկ, եթե անգամ հազվեդեպ են վարակվում՝ նրանց բուժման ընթացքն ավելի դժվար...

Ծխող մարդիկ, եթե անգամ հազվեդեպ են վարակվում՝ նրանց բուժման ընթացքն ավելի դժվար է

330
0

Օրերս միջազգային մամուլը գրել էր Փարիզի Պիտյե-Սալպետրիեր հիվանդանոցի բժիշկների եզրակացության մասին, թե ծխող մարդիկ հազվադեպ են վարակվում կորոնավիրուսով։

«COVID 19-ով հոսպիտալացված հիվանդների թվում ծխողների թիվը մեր սպասածից 5 անգամ պակաս էր։ Պետք է կատարել լրացուցիչ հետազոտություն։ Հնարավոր է նիկոտինն է պատճառը, սակայն դա ապացուցված չէ։ Չմոռանանք, որ նիկոտինը ավելի շատ մարդկանց է սպանում, քան COVID-19-ը»,- Twitter-ի իր էջում գրել էր ֆրանսիացի պրոֆեսոր Բերտրան Դաուտցենբերգը։

Փաստն, իհարկե, անակնկալ էր: Չէ՞ որ թոքային հիվանդների առաջին թիրախային խումբը հենց ծխողներն են:

Սակայն նկատենք, որ թոքերի հետ լուրջ խնդիր ունեցող որոշ հիվանդներ  ինքնակամ են հրաժարվում ծխելուց, սիգարետի ծուխն անգամ նրանց դուր չի գալիս (սեփական դիտարկում,- հեղ.)։ Ինչևէ։ Քանի որ մեր ազգաբնակչությանը ևս բնորոշ է շատ ծխելը, Araratnews.am-ը հարցի կապակցությամբ զրուցել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի զինվորական բաժանմունքի վարիչ Աշոտ Պապիկյանի հետ: Բժիշկ Պապիկյանը մեզ հետ զրույցում նկատեց, որ Հայաստանում ծխողները բավականին մեծ տոկոս են կազմում: «Ծխախոտի օգտագործումը չի կարող չազդել մարդկանց առողջական վիճակի վրա: Պանդեմիայի շրջանակում ևս ռիսկերը մեծ են»:

Նա մեկ անգամ ևս ընդգծեց, որ ծխողների մոտ բուժման ընթացքը ավելի է բարդանում, եթե վերջիններս ունեն թոքաբորբ։

Հայկ Մագոյան