Գիտնականները պարզել են, որ ծխելը կարող է ազդել ավել քաշ ունեցող կանանց քաղցրի և ճարպոտ ուտելիքի համային ընկալումների վրա։ Այսինքն, գեր կանայք, ովքեր ծխում են, ավելի նվազ կերպով են զգում ճարպոտ կամ քաղցր ուտելիքի համերը, ինչը նրանց ստիպում է ավելի շատ կալորիաներ օգտագործել։
Գիտնականների մի խումբ կանանց շրջանում անցկացրել է գիտափորձ՝ պարզելու վերոնշյալ պնդումների իսկությունը։ Գեր կանանց երկու խմբերի՝ ծխող և չծխող, խնդրել են նշել իրենց համային ընկալումների մասին՝ պուդինգն ուտելուց հետո։ Ծխող կանայք ավելի վատ են ընկալել դրա համը, իսկ նրանցից շատերը հաճույք չեն ստացել դրանից։
Գիտնականները զգուշացնում են, որ իրենք միայն պարզել են այդ ընկալումների կապը ծխելու հետ, սակայն չեն բացահայտել դրա պատճառները։