Հայտնի է, որ ծխելը հանգեցնում է առողջության համար մի շարք բացասական հետևանքների, ինչպիսիք են սրտի հիվանդություններն ու քաղցկեղը։ Բացի այդ, ծխելու հետևանքով առաջանում են կնճիռներ և ատամներիդ դեղնածություն։
Meddaily-ն տեղեկացնում է, որ մարդիկ միջինը 32 տարեկանում են նկատում ծխելու բացասական հետևանքները։ Ատամների սպիտակության նվազումն ամենաշատն է մտահոգում ծխողներին, այնուհետև շնչառության, ծխախոտի հոտի, կնճիռների մտահոգությունն է։
Ծխողների 40 տոկոսը ստիպված է լինում ավելի շատ ժամանակ ծախսել արտաքին տեսքը կարգի բերելու համար։