Ծխողի ուղեղը բացասաբար է տրամադրված ծխելու դեմ պայքարող սոցիալական գովազդներում պատկերված կերպարների, ինչպես նաև ծխախոտի տուփերի վրա փակցված լուսանկարների նկատմամբ: Այս եզրակացությանն են եկել Մոնրեալի համալսարանի գիտնականները` ուսումնասիրելով խրոնիկ ծխողների և չծխողների արձագանքն այդ կերպարներին:
Պարզվել է, որ խրոնիկ ծխողները զզվանքով են վերաբերվում բոլոր նախազգուշացնող նկարներին և գրվածքներին: Միաժամանակ, չծխողները դրանց ավելի լուրջ են վերաբերվում: Գիտնականների կարծիքով, դա հաստակ ցույց է տալիս, որ նիկոտինային կախվածությունը աղավաղում է օբյեկտիվ իրականության ընկալումները ծխողների կողմից: