տուն Հասարակություն Առողջապահություն Ծխախոտի վաճառքի կտրուկ նվազում Ճապոնիայում. որո՞նք են պատճառները

Ծխախոտի վաճառքի կտրուկ նվազում Ճապոնիայում. որո՞նք են պատճառները

276
0

Վերջերս «Բնապահպանական հետազոտությունների և հանրային առողջապահության միջազգային ամսագրում» հրապարակվեց Հյուսիսային Կալիֆոռնիայի բժշկական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի և Օտտավայի համալսարանի գիտնականների համատեղ ուսումնասիրությունը, որը նկարագրում է ծխախոտային արտադրանքի և ծխախոտի տաքացման համակարգով աշխատող սարքերի վաճառքի միտումները Ճապոնիայում 2011-2019 թթ. միջև ընկած ժամանակահատվածում:

Ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակների վաճառքը Ճապոնիայում սկսել է նվազել 2016 թ.-ից սկսած՝ ծխախոտի տաքացման համակարգերի ներկայացումից հետո: Սիգարետի փոխարինումն առանց այրում պրոդուկտներով բարձր արդյունավետություն ունենալու մեծ պոտենցիալ ունի: Դրանք օգտագործում են տաքացվող ծխախոտ և այն չեն այրում նիկոտին արտազատելու նպատակով, ինչն ավելի քիչ ռիսկ է պարունակում՝ ի տարբերություն ավանդական սիգարետի:

Ճապոնիան արդեն երկար ժամանակ է՝ փորձարկումներ է իրականացնում ծխախոտի տաքացման համակարգով աշխատող արտադրանքի ոլորտում: Համաձայն շուկայի վերլուծության հաշվետվությունների՝ Ճապոնիան աշխարհում առաջին տեղում է ծխախոտի տաքացման համակարգերի գործածման թվով:

2011-2015 թթ. սիգարետի վաճառքը Ճապոնիայում դանդաղ, բայց հաստատուն նվազում էր: Այնուամենայնիվ, 2016 թ.-ից սկսած՝ սիգարետի վաճառքի ծավալները սկսեցին կտրուկ նվազել: Այս ժամանակահատվածը համապատասխանում է շուկայում ծխախոտի տաքացման համակարգերի մուտք գործելու հետ: Միաժամանակ, Ճապոնիայում չկան սիգարետի վերահսկողության ուժեղ միջոցներ և արգելքներ նիկոտինի մատակարարման էլեկտրոնային համակարգերի նկատմամբ: Դժվար է հստակորեն ասել, թե արդյոք հնարավոր կլինի այս արդյունքները կիրառել համաշխարհային մակարդակով, բայց վաճառքի միտումները ցույց են տալիս նման հարաբերակցություն այլ շուկաներում:

Ելնելով ծխախոտային արդյունաբերության պատմությունից՝ հանրային առողջապահության մարմիններն իրավունք ունեն կասկածամտորեն վերաբերվելու ոլորտի ներկայացուցիչներից ցանկացածի պնդումներին: Միևնույն ժամանակ, սխալ է ենթադրել, որ ծխախոտային/նիկոտինային արտադրանքը հավասարապես վտանգավոր է: Ավելի քիչ ռիսկ պարունակող նիկոտինային պրոդուկտները, որոնք նաև ընդգրկում են ծխախոտի տաքացման համակարգով աշխատող սարքերը, նոր հնարավորություն են կտրուկ կերպով վերափոխելու ծխախոտային բիզնեսը: Կարելի է միայն պատկերացնել, թե ինչ ձեռքբերումների հնարավոր կլինի հասնել, եթե շուկայի ներկայացուցիչների և հանրային առողջապահության կառույցների ջանքերը համատեղվեն: