տուն Տնտեսական Ծիրանի բերքն ու արտահանումն աննախադեպ աճ է ունեցել այս տարի

Ծիրանի բերքն ու արտահանումն աննախադեպ աճ է ունեցել այս տարի

243
0

apricot_tsiran

Տարվա սկզբին Արարատյան դաշտում կարկտահարության ծանր հետևանքներն ամբողջությամբ հաղթահարված են: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ թեև սպասվում էր, որ ծիրանի բերքատվությունը կարող է նվազել, սակայն իրականում այն աճել է՝ 4 հազար տոննայով:

«Ծիրան ունեցել ենք, բայց  ապրանքային տեսքը, որակը, բնականաբար, բավականին ցածր էր: Սա բերեց խնդիրների, բայց մենք արդեն պատրաստվել էինք: Վերամշակող ձեռնարկությունները կարողացան նախորդ տարվա 8.8 հազար տոննա մթերված ծիրանի  փոխարեն այս տարի մթերել շուրջ 13 հազար տոննա: Ծիրանի արտադրության ծավալներն աննախադեպ էին՝ 86 հազար, 400 տոննա: Եթե նախորդ տարի 12 հազար 600 տոննա է արտահանվել, այս տարի արտահանվել է 23 հազար տոննա ծիրան»,- ասաց փոխնախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here