2020թ.-ին՝ հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ, «Դարի ղողանջ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ նախատեսում է ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում դեպի անմար կրակ տանող ճանապարհի երկու կողմում տեղադրել 105 ռոյալ:
Օրվա խորհրդով պայմանվորված Հայաստան ժամանած օտարազգայի հարյուրհինգ երաժիշտ կկատարեն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
«105 ռոյալ» նախագծի հստակ և մանրամասն ծրագրի, ինչպես նաև իրագործման համար անհրաժեշտ գումարների առկայության պարագայում, երբ հիշյալ նախաձեռնության իրականացումն այլևս հավանական կլինի, թանգարան-ինստիտուտի ղեկավարությունը չի առարկում ռոյալների ժամանակավոր տեղադրմանը հուշահամալիրի տարածքում՝ պայմանով, որ որևէ վնաս չհասցվի կանաչ գոտուն և ընդհանրապես հուշահամալիրի տարածքին»,-նշում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը: