Բախտը ժպտացել էր տարեց ամերիկացուն: Ռադիոյով հեռարձակվող շոուին մասնակցելով՝ նա գլխավոր մրցանակ էր շահել. գեղեցկուհի կանանց հետ գիշեր անցկացնել Bunny Ranch հասարակաց տանը:
Ցավոք սրտի, Իլինոյսի 86-ամյա բնակիչ Ջոննի Օրիսին բախտ չվիճակվեց իր մրցանակը ստանալ: Տղամարդը մահացավ բաղձալի պարգևը ստանալուց մի քանի օր առաջ:
«Խեղճը, նա այնքան շատ էր ուզում զվարճանալ,- ասել է մրցանակը տրամադրած ռադիոշոուի հաղորդավար Հովարդ Շտեյնը,- աղջիկները շատ տխրեցին, երբ իմացան նրա մահվան մասին: Նրանք նույնիսկ լաց եղան»: Նա նշել է, որ Օրիսը նախօրոք ժամանել է հասարակաց տուն աղջիկների հետ ծանոթանալու համար: