Կանադական Նյու Բրանսուիք նահանգի ոստկանությունը ծերանոցում հայտնաբերել է մարիխուանայի 550 թուփ: Այս մասին հաղորդում է CBC-ն:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` թփերը հայտնաբերվել են այն ժամանակ, երբ ծերանոցում հրդեհ է սկսվել: Մարիխուանայի ցանկատարածությունները տեղակայված են եղել ծերանոցի նկուղում: Ոստիկանությանն առայժմ հայտնի չէ, թե ով է իրականում աճեցրել այն, և արդյոք այն նախատեսված է եղել վաճառքի, թե անձնական օգտագործման համար:
Նախնական տեղեկություններով` հայտնաբերված թփերից կարելի է ստանալ 275 հազար գլանակ: