տուն Քաղաքական Հայաստան Ծեծկռտուք ԱԺ-ում. նիստն ընդհատվեց (տեսանյութ)

Ծեծկռտուք ԱԺ-ում. նիստն ընդհատվեց (տեսանյութ)

752
0

Ծեծկռտուք ԱԺ-ում. նիստն ընդհատվեց: Հեռարձակման ընդհատումից հետո լսվում էր Աժ նախագահ Արարատ Միրզոյանի ձայնը, որը կանչում էր անվտանգության աշխատակիցներին՝ իրավիճակը շտկելու։

Ամեն ինչ սկսվեց  «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հասցեին հնչեցված քննադատությունից: 

«Երբ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը՝ դիմելով Բաբկեն Թունյանին:

Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց բղավել, որը չէր լսվում, ինչին Մարուքյանը պատասխանեց. «Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,- ասաց նա ու իջավ ամբիոնից: 

Պատգամավորների միջեւ սկսվեց ծեծկռտուք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւս հայտնվել էին հրմշտոցի մեջ՝ փորձելով հանդարտեցնել իրավիճակը:

Քիչ անց Արարատ Միրզոյանը վերադարձավ իր տեղը, բոլորին կոչ արեց զբաղեցնել իրենց տեղերը՝ հայտարարելով ընդմիջում մինչեւ 11.00-ն: Ըստ երեւույթին վեճը դեռ շարունակվում էր, քանի որ հեռարձակումն ընդհատելուց հետո լսվում էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հուզված ձայնը, որը կանչում էր անվտանգության աշխատակիցներին։

Հ.Գ. Ընդմիջումը երկարաձգվել է մինչեւ 14.30։