տուն Հասարակություն Առողջապահություն Ծեծի ենթարկված գյումրեցի աղջկա առողջական վիճակում փոփոխություններ են նկատվում

Ծեծի ենթարկված գյումրեցի աղջկա առողջական վիճակում փոփոխություններ են նկատվում

284
0

Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի մամուլի խոսնակ Գեւորգ Դերձյանը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է, որ Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել:

«Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»։