տուն Հասարակություն Իրավական Ծափեր եւ մեկ րոպե լռություն՝ կառավարությունում վարչապետի առաջարկով

Ծափեր եւ մեկ րոպե լռություն՝ կառավարությունում վարչապետի առաջարկով

257
0

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր ոստիկանի օրն է: Նա շնորհավորեց ոստիկաններին եւ ոստիկանության պետին, ապա առաջարկեց ծափահարել նրանց:

Ոստիկանությունը իրավապահպանության կարևորագույն ինստիտուտ է: ՀՀ-ում հանրության եւ ոստիկանության հարաբերությունները պարզ չեն եղել, բարդություն է եղել:

Կառավարության ղեկավարը հիշեցրեց ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, որի կյանքի կոչվելը հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով:

Գործադիր մարմնի ղեկավարն առաջարկեց հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել այն ոստիկանների հիշատակը, որոնք զոհվել են Հայաստանի իրավակարգը պաշտպանելիս: