Այսօրվա կառավարության նիստին վերջին անգամ իր կարգավիճակով մասնակցում է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն Ջավադյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ԿԲ-ում ձեր գործունեության համար: Դրանք բավականին բուռն տարիներ են եղել, եւ այս ընթացքում Հայաստանի ԿԲ-ն իրեն դրսեւորել է որպես գործունակ կառույց՝ ապահովելով ֆինանսական համակարգի եւ գների կայունությունը Հայաստանում: Իհարկե, մենք խոսել ենք, Դուք կշարունակեք ներգրավված մնալ մեր ընդհանուր գործերին: Դրա մասին մենք առաջիկայում որոշումներ կկայացնենք: Իսկ հիմա ես առաջարկում եմ, որ մենք ծափերով պարոն Ջավադյանին ճանապարհենք ԿԲ նախագահի պաշտոնից»,- հայտարարեց Փաշինյանը, ինչին հետեւեցին ծափահարություններ:
Մանրամասները`տեսանյութում։