տուն Լուրեր Ծառուկյանի կուսակցությունը տարիներ շարունակ օգտագործվել է իշխանությունների կողմից. քաղաքագետ

Ծառուկյանի կուսակցությունը տարիներ շարունակ օգտագործվել է իշխանությունների կողմից. քաղաքագետ

88
0

big_8a5496ceedec18af8c590d0650df0595

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը կարծում է, որ Հայաստանում անհնար է հասնել բևեռացման:

«Հայաստանում գոյություն ունի նոր զարգացող քաղաքական գիծ: Հանրապետական կուսակցությունը ամեն կերպ փորձում է թելադրել իր կամքը, իր մոտեցումները՝ պետական կյանքը հավասարեցնելով իր հետ, հայտարարելով, որ մոտակա 10-ամյակում այս երկրի ավանգարդը լինելու է Հանրապետական կուսակցությունը, որ անձերի դերը փոքրանում է: Եվ նոր կառավարության ձևավորումն, իմ կարծիքով՝ մի էլեմենտ էր, որ այդ ներքին ինտեգրացումը կատարվի»,- ասում է նա:

«Սա օլիգարխիկ համակարգ է, սա կապիտալի իշխանություն է: Այդ իշխանությունում դուք փորձեք բևեռացում ստեղծել, հնարավոր չէ: Ես բազմիցս ասել եմ, որ Ծառուկյանի կուսակցությունը տարիներ շարունակ օգտագործվել է իշխանությունների կողմից»,- ավելացրեց քաղաքագետը: