տուն Լուրեր Բլոգ Ծառուկյանը, մրցության մեջ մտնելով Ալեքսանյանի հետ, քցում է իր կլասը

Ծառուկյանը, մրցության մեջ մտնելով Ալեքսանյանի հետ, քցում է իր կլասը

268
0

7+ Fotor1119125121

Անկախ Հայաստանի ֆեյսբուքյան էջում  կարդում ենք.

Վերջերս տեղի ունեցավ մի զարմանալի իրադարձություն. ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, որը, ինչպես հայտնի է, չունի բիզնես ու ապրում է պատգամավորի չոր աշխատավարձով (աչքը լույս՝ աշխատավարձը բարձրացնում են) 20 մլն դրամ հատկացրեց ուսանողներին, երևի մեր բարեգործը վարկ է վերցրել ու, իմ կարծիքով, հույսը դրել է բարձրացված աշխատավարձի վրա: Բայց հիմնական թեման սա չէ:

Նրա հետ ոչ պաշտոնական պայքարի մեջ է մտել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հարց՝ ախր, ա՛յ պրն Ծառուկյան ջան, դու համարվում ես ՀՀ-ում ազդեցությամբ երկրորդ կուսակցության նախագահը, Ձեր կուսակցությունը բավական լավ պայքարել է տարբեր ընտրություններում, հիմա գործներդ թողել, փորձում եք մրցության մեջ մտնել տոկոսների տակ ընկած խեղճ Սամվել Ալեքսանյանի հե՞տ: Մի՞թե Ձեզ չի թվում, որ այդ արարքով Դուք կկորցնեք այսքան տարի հավաքած Ձեր վարկանիշը:

Իմ կարծիքով, Դուք, որպես հայտնի քաղաքական գործիչ, այս Ձեր քայլով ապացուցում եք, որ չեք ցանկանում ավելի բարձր մակարդակներում պայքարել ու ավելի լավ ա` առանց դարդ թեթև հարցերով կռիվ տալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here