տուն Հասարակություն Իրավական Ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

278
0

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 24-ամյա բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 22-ամյա երիտասարդին, հայտնում են ՔԿ լրատվական ծառայությունից։

2019թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 00:50-ին, «Շենգավիթ» ԲԿ-ից ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1995թ., որտեղ վերջինս հայտարարել է, որ հիշյալ վնասվածքն ստացել է Կոմիտասի անվան այգում՝ վայր ընկնելու հետևանքով: Այնուհետև երիտասարդը «Շենգավիթ» ԲԿ-ից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղից ստացված տեղեկանքի համաձայն՝ նա ստացել է կրծքի ձախ կեսի թափանցող վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Քննչական բաժնի պետի որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here