տուն Սպորտ Ծանրամարտ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների համար նախաօլիմպիական ճամբար կանցկացնի

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մարզիկների համար նախաօլիմպիական ճամբար կանցկացնի

656
0

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան նպատակ ունի Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ մարզիկների համար օլիմպիական ճամբար անցկացնել. այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան առաջարկով կդիմի Միջազգային օլիմպիական կոմիտեին: Այն մարզիկներն, ովքեր իրավունք կստանան մասնակցելու խաղերին`կմասնակցեն երեքշաբաթյա ճամբարին:

Այդ ընթացքում մարզիկները դոպինգ-թեստեր կհանձնեն: Ու եթե մարզիկներից մեկի դոպինգ թեստը դրական լինի, հնարավոր է ծանրամարտը հանվի Օլիմպիական խաղերի ծրագրից: