տուն Սպորտ Ծանրամարտ Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կրկին հետաձգվել է

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը կրկին հետաձգվել է

747
0

Ծանրամարտի Եվրոպայի 2020թ. առաջնությունը 2-րդ անգամ հետաձգվել է եւ կկայանա ոչ թե ամռանը, այլ աշնանը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան նման որոշում է կայացրել մրցավայրում՝ Մոսկվայում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով: Ինչպես փոխանցում է armtimes.com-ը, Ռուսաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Մաքսիմ Ագապիտովը նշել է, որ իր կարծիքով ամենահարմար տարբերակը հոկտեմբերն է:

«Բոլորը հասկանում են, որ այս իրավիճակում բոլոր երկրները փակ են, բոլորին հավաքելու հնարավորություն չկա: Մոկսվան նույնպես փակ է, եւ պարզ է, որ իրավիճակը մոտ ժամանակներս չի փոխվի: Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի հետ զրույցում ասել եմ, որ պետք է կրկին հետաձգել, քանի որ նախորդ ժամկետին ընդամենը 2 ամիս է մնացել: Նման իրավիճակում մենք ոչինչ անել չենք կարող, եւ այդ պատճառով առաջարկել եմ հոկտեմբեր ամիսը»,- ասել է Ագապիտովը:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: