Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը չեղարկվել է. IWF-ը հայտարարություն է տարածել

    219
    0

    Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է աշխարհի պատանեկան առաջնության չեղարկման մասին: Որոշումը կապված է աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ: Մրցաշարը պետք է տեղի ունենար մարտի 14-ից 21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, որին մասնակցելու հայտ էր ներկայացրել 80 երկրի ներկայացուցիչ: 

    «Մենք ավարտեցինք  խորհրդակցությունները հյուրընկալող Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի հետ: Քննարկվելուց և Ռումինիայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի խնդրանքից հետո գործադիր խորհուրդը համաձայնեցրել է չընդունել 2020 թվականի IWF պատանիների աշխարհի առաջնությունը Բուխարեստում՝ COVID19-ի պատճառով»,-ասված է հայտարարության մեջ: